Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունակականությունը. Դանիելյան

 ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
 
«Երբ մտորում ենք կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում ենք այն կարևորությունը ստեղծող ու զարգացնող մարդկանց, միջավայրը, որտեղ կարևորվել է կրթության դերը։
 
Այսօր առավել քան երբևէ կարևոր է ընդգծել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ ներշնչվել է այն գաղափարը, որ լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով, ժամանակակից, աշխատասեր, կրթված ու հայրենասեր մարդ-քաղաքացին, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը ու գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։
 
Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահության կրթական համակարգի բարեփոխումները ընդգրկել են կրթական ողջ շղթան՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։
 
Հանրակրթությունը կրթության ոլորտի կարևորագույն գերակայություն է՝ որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:
 
Աճել են պետական ծախսերը հանրակրթության ոլորտում, զգալիորեն բարելավվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը, աճել են ուսուցիչների աշխատավարձերը։
 
Հանրակրթությանն ուղղված պետական ծախսերն անվանական արտահայտությամբ 2006-2017 թվականներին աճել են շուրջ 1.6 անգամ, իսկ հանրակրթությունում ընդգրկված մեկ աշակերտի հաշվով՝ շուրջ 2 անգամ:
 
2006-2017 թվականների ընթացքում հանրակրթության համակարգը նշանակալի բարեփոխումների է ենթարկվել։ Սկսած 2008 թվականից՝ սկսել է ձևավորվել ավագ դպրոցների ցանցը, որը 2017 թվականին արդեն ներառում էր 107 ավագ դպրոց։ Բոլոր ավագ դպրոցներն ապահովվել են ուսումնական լաբորատորիաներով, ինտերնետ կապով, ժամանակակից գրադարաններով:
 
2008 թվականից սկսել է իրականացվել ներառական կրթության ծրագիրը, ընդգրկելով շուրջ 6100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: 2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը հռչակել է համընդհանուր ներառական կրթության անցնելու սկզբունք, համաձայն որի տարեցտարի ներառական կրթություն կիրականացվի հանրապետության բոլոր դպրոցներում:
 
2010 թվականից ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որով 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար սնունդ էր ստանում նախակրթարաններում և 1-4-րդ դասարանում սովորող շուրջ 90 հազար աշակերտ։ 2012-13 ուսումնական տարվանից տարրական դասարանների աշակերտներին բոլոր դասագրքերը սկսել են տրամադրվել անվճար:
 
2006-2017 թվականների ընթացքում ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձն աճել է 2.6 անգամ եւ 2017 թվականին կազմել 152.1 հազար դրամ։ Միաժամանակ, կարևորելով հանրակրթության որակը, 2009 թվականից ուսուցիչների ատեստավորման նոր համակարգի ներդրումը, իսկ 2012 թվականից ուսուցիչներին տարակարգերի շնորհման գործընթացի մեկնարկը հնարավորություն են տվել իրականացնելու տարբերակված ֆինանսավորում և խթաններ ստեղծելու մասնագիտական հետագա կատարելագործման համար: Այսպես, 2012-2017 թվականների ընթացքում տարակարգ ստացած շուրջ 1800 ուսուցիչներ ստացել են հավելավճարներ: Այդուհանդերձ, 2007-2017 թվականներին ուսուցիչների աշխատավարձերն ավելի դանդաղ են աճել, քան միջին ու նվազագույն աշխատավարձերը։
 
2006 թվականի համեմատ բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, լուծվել դպրոցների ջեռուցման հարցը։ 2016 թվականին դպրոցների 71 տոկոսն ունեցել է գազամատակարարում, 66 տոկոսը ջեռուցվել է կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգով, իսկ եւս 33 տոկոսը՝ էլեկտրաջեռուցմամբ, մինչդեռ 2006 թվականին դպրոցները մասնակի ծածկույթով ու ռեժիմով ջեռուցվում էին հեղուկ վառելիքի վառարաններով։ Զգալիորեն աճել է հանրակրթական դպրոցների տեխնիկական զինվածությունը: Եթե 2006 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեին ընդամենը 5,599 համակարգիչ, ապա 2016 թվականին դրանց թիվն ավելացել էր 4 անգամ՝ կազմելով 22,144։ Բացի այդ, եթե 2006 թվականին ինտերնետ կապով ապահովված էր դպրոցների ընդամենը 19 տոկոսը, ապա 2016 թվականին՝ բոլոր դպրոցները։ Ավելին՝ ՀՀ դպրոցների 78.6 տոկոսում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային ռեսուրս կենտրոններ: 225 դպրոցներում ստեղծվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանավանում բացվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ:
 
Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունակականությունը։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է նշել իր խոսքում՝ «Հայաստանը կարող է լինի միայն կրթված, այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ»։