Այս տարի գրանցվել է ուղևորահոսքի աճ. Արտյոմ Մովսեսյան
2016 թվականի հունվար ամսվա ուղևորափոխադրումների դինամիկայի մասով ունենք հետաքրքիր պատկեր: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Ըստ նրա, 2015 թվականի հունվարի համեմատ այս տարի գրանցվել է ուղևորահոսքի 4,5 տոկոս աճ, կազմելով գրեթե 140 հազար ուղևոր:
Այդ թիվը մեծ է նույնիսկ 2014 թվականի հունվար ամսվա ցուցանիշից, երբ այդ տարվա կտրվածքով գրանցվել էր 18,5 տոկոս աճ: