Մոլդովայի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել
Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս։
«Վստահությամբ, որ այս երկուսուկես տարվա ընթացքում շատ լավ բան է արվել, ես հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալիս փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- ճեպազրույցում ասել է քաղաքական գործիչը։
Նախարարների կաբինետում սպասվող վերադասավորումների մասին ավելի վաղ գրել էին մոլդովական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին: