Ի՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Մշակույթ

Եզրը և իմաստը. Համլետ Պետրոսյանն անդրադարձել է «Հայոցի» և «Հայաստանի» մասին ստեղծված «խառնաշփոթին»

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ԿԳՄՍՆ-ի  նախագծին, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: 

Նա մասնավորապես գրել է.

«Գրում եմ պարզ, առանց հղումների, արտահայտում եմ հայ միջնադարյան մշակույթի մասնագետի իմ անձնական կարծիքը:

ՖԲ-ն այն հարթակը չէ, ուր կարելի է մասնագիտական քննություններ ծավալել: Բայց նկատի ունենալով նորամույծ քաղաքական շեշտադրությունը և իմացողների, չիմացողների և հատկապես սիրողների բուռն արձագանքը, գրեմ իմ կարծիքը:

Հայոցը ժամանակակից հայերենը ժառանգել է գրաբարից, ըստ համատաքեստի այն կարող է նշանակել ինչպես Հայաստան (հայաստանյան), այնպես էլ հայկական, հայերեն, հայերի և այլն: Այս բազմիմաստությունն ամենուր է: Դպրոցում մենք սովորում ենք հայոց լեզու, բայց հայ գրականություն: Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ այն նշանակում է հայկական: Բայց սա ես թողնում եմ այն մասնագետներին, ովքեր ստեղծել են այս խառնաշփոթը՝ օգտվելով եզրի բազմիմաստությունից:

Մեր հին պատմիչների բազմաթիվ գործեր կոչվում են Հայոց պատմություն: Եվ դրա հիմքում հենց դասական երկիմաստությունն է՝ Հայաստան և հայեր: Փորձեք այն թարգմանել այլ լեզուներով: Այդ գործերը, գոնե ինձ հայտնի, որպես կանոն թարգմանվել են որպես Հայաստանի (ռուսերեն՝ История Арменаии, անգլերեն՝ History of Armenia), բայց նաև հայերի պատմություն: Այսօր էլ Հայոց պատմության ամբիոններն այլ լեզուներով կոչվում են մերթ հայերի, մերթ Հայաստանի պատմության ամբիոններ: Խորհրդային մի երգիծանք հիշեցի, որ Հայաստանում արտադրված հյութի շշի վրա հայերեն գրված էր՝ կեռասի հյութ, ռուսերեն՝ вишневый сок. եթե հայերեն ես խմում՝ այն քաղցր է, ռուսերեն ես խմում՝ թթու է: Այնպես որ, սիրելի հայագետներ՝ սա ձեր խնդիրն է, անորոշության ձեր ներդրումը:  

Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում: Հիմա իշխանությունները փորձում են դրան տալ քաղաքական կոնտեքստ՝ կարծեք թե պարտադրելով կողմնորոշվել՝ հայոցի տակ հասկանում ենք հայերի՞, թե՞ Հայաստանի: Այո, այն կարող է գլխիվայր շուռ տալ բազմաթիվ կարծրացած պատկերացումներ և մոտեցումներ:

Չգիտեմ, ում հիշեցնեմ, որ Հին աշխարհում երկրի անվանումը որպես կանոն նույնանում է նախ և առաջ նույնանուն քաղաքական միավորման, ապա նոր՝ տարածքի և ժողովուրդների հետ: Կիլիկյան արքաների «թագավոր Հայոցը» չի նշանակում հայերի թագավոր, այլ նշանակում է Հայաստանի թագավոր, որի հիմքում ընկած է Հայաստանի թագավորական ինստիտուտի ժառանգության շարունակականության հավաստումը: Հայ Արշակունիները հայերի թագավոր չէին, այլ Հայաստանի և այսպես շարունակ:

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մանրամասներով, դնեմ երկու օրինակ.

Ա. Երուսաղեմ, խճանկար, վաղ բոլորգիր երկաթագիր, 6-րդ դար:

«Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն հայոց, զորոց զանուանս Տէր գիտե»։

«Բոլոր հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունը Տերը գիտի (ես հասկանում եմ՝ Բոլոր այն հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունները Տիրո՛ջն են հայտնի)»:

Բ. Վահրամ Պահլավունու արձանագրությունը (1029 թ., Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի վանք, Շիրակ), ուր ինն անգամ օգտագործված է ՀԱՅՈՑ բառեզրը.

«իշխանի Հայոց Մեծաց», «Գրիգորի Հայոց լուսաւորչի», «թուականին Հայոց», «Հայոց թագաւորի», «Հայոց շահնշահի», «թուականս Հայոց», «Հայոց տիկնաց տիկին», «Հայոց մարզպան», «ի վերայ տանս Հայոց»:

Հայերի պատմության յուրօրինակությունը, երբ հանրույթը հաճախ հանդես է եկել որպես դավանական, այլ ոչ թե քաղաքական հանրույթ, պարարտացրել է հայոցի բազմիմաստությունը:

Այո, հայոց եզրն ինքնին բազմիմաստ է և հստակեցման կարիք ունի, հատկապես, երբ ուզում ենք ադեկվատորեն հասկացվել ուրիշներին: Բայց այդ եզրի ցանկացած իմաստի քաղաքականացում, այո, կարող է ճակատագրական լինել մեր վաղվա օրվա համար:

Եվ խնդրում եմ նաև խորհել, թե ինչու խորհրդային ակադեմիզմն ընտրել է՝ այսօր շատերի համար ոչ այնքան սիրելի, «Հայ ժողովրդի պատմություն» եզրը՝ մի ժողովրդի, որը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում է ապրել և արարել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս»: