Ռուսաստանը դժգոհ է Իսրայելի գործողություններից Սիրիայում
Ռուսաստանը դեմ է Իսրայելի հարվածներին Սիրիայի տարածքին, քանի որ դա կարող է արաբական երկրին ներքաշել Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ:
Այս մասին լրագրողներին ասել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյովը։
«Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածների թիվը, ինչպես ինքն է ասում, Սիրիայում իրանամետ կազմավորումների թիրախներին ավելացել է։ Մենք կտրականապես չենք ընդունում հարցի լուծման այս տարբերակը, քանի որ դա բերում է միայն էսկալացիայի։ Մենք չենք ցանկանում, որ Սիրիան ներքաշվի տարածաշրջանային հակամարտության մեջ, մենք ամեն ինչ կանենք դա թույլ չտալու համար»,- ասել է Պուտինի հատուկ ներկայացուցիչը։