Ռուսաստանը ողջունել է Ուկրաինայում խաղաղության հաստատման Վատիկանի նախաձեռնությունները
Ռուսական կողմը ողջունում է Հռոմի Պապի նախաձեռնությունները՝ ուղղված Ուկրաինայում խաղաղության հասնելուն:
ՌԻԱ Նովոստիին ասել է Վատիկանում ՌԴ դեսպան Իվան Սոլտանովսկին։
«Մեր կողմից մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է մոտեցնել Ուկրաինայում ամուր և կայուն խաղաղության ձեռքբերմանը, հատկապես, երբ դրանք գալիս են այնպիսի հեղինակավոր առաջնորդներից, ինչպիսին Ֆրանցիսկոսն է», - ասել է նա:
Դեսպանը հավելել է, որ ցավոք, պրակտիկան ցույց է տվել, որ Կիևի ռեժիմի համար հեղինակավոր է միայն այն քաղաքական գործիչների կարծիքը, ովքեր շահագրգռված են ոչ թե դադարեցնել ռազմական գործողությունները, այլ այն մեծացնել՝ Ուկրաինան զենք ու զինամթերք փոխանցելով: