Ուժգին պայթյուն Մոնղոլիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում առնվազն 24 մարդ է զոհվել 60 տոննա գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոճանապարհին՝ բնակելի թաղամասի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո։ Դեպքի վայրում անմիջապես հրդեհ է բռնկվել։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի ալիքը զգացվել է նույնիսկ հարյուրավոր մետր հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, որոնցից երեքը հրշեջներ են։ Այս թվերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել։