Ռուսական բանակը գիշերը ուժգին հրթիռակոծության է ենթարկել ամբողջ Ուկրաինան
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 130-ը վիրավորվել են հունվարի 23-ի առավոտյան ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի ուղղությամբ հասցված զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով։
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է պատերազմի 699-րդ օրվան հաջորդած ուղերձում։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը տարբեր տեսակի շուրջ 40 հրթիռ է արձակել Ուկրաինայի շրջանների, մասնավորապես՝ Կիևի և Խարկովի ուղղությամբ։
«Մեզ հաջողվեց խոցել հրթիռների զգալի մասը»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նշել է նաև, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 200 տարբեր օբյեկտ: