ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների ուղղությամբ
ԱՄՆ-ի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Եմենում հութիների դեմ՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարությանը։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են հութիների երկու հականավային հրթիռներ, որոնք պատրաստ էին արձակման», -ասվում է հրամանատարության հայտարարության մեջ սոցցանցերում:
ԱՄՆ զինվորականները, իբր, հայտնաբերել են համապատասխան հրթիռները Հութիների կողմից վերահսկվող տարածքում և որոշել, որ դրանք վտանգ են ներկայացնում առևտրային և ամերիկյան նավերի համար, որից հետո դրանք ոչնչացրել են «ինքնապաշտպանության նպատակով»: