Չպատահի այնպես, որ «փուչիկ» Կարենը դրամաշնորհներն էլ կրակին տա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն և նրան է վերապահվել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավարը ՀՀԿ-ական երիտասարդ Կարեն Ավագյանն է, ում փաստորեն նախագահի կարգադրությամբ բավականին յուղոտ պատառ է բաժին հասնում: Կարեն Ավագյանը հանրության շրջանում քաջ հայտնի է փուչիկ Կարեն անվանումով, երբ ՀՀԿ նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ նույն Կարեն Ավագյանի ձեռամբ տեղի ունեցավ փուչիկների պայթյուն ու համեգին այսպես ասած «բերման երթակվածնեից» ոմանք ստացան այրվածքներ:
Բայց սա միակ դեպքը չէր ու կար մի ժամանակահատված, որ կրակը անեծքի պես հետևում էր երիտասարդ հանրապետականին: Ուսանողության տոնի առթիվ մարզահամերգային համալիրում էլ հրդեհ բռնկվեց ու կրակի այս դեպքը նորից կապվեց «կրակապաշտ» «փուչիկ» Կարենի հետ: Հիմա մի տեսակ մտավախություն կա` չպատահի այնպես, որ դրմաշնորհները ևս Կարենը կրակին տա: