Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հարավային Կորեայի բանակի միացյալ շտաբի պետերին։
Հարավկորեացի զինվորականներին հասանելի տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին մոտավորապես ժամը 7:00-ին (Մոսկվայի ժամանակով 1:00-ին) գրանցվել է ԿԺԴՀ-ի մի քանի թեւավոր հրթիռների արձակում Դեղին ծովի ուղղությամբ։
Սեուլը հայտնել է, որ միջադեպի մանրամասները վերլուծում են Հարավային Կորեայի և ԱՄՆ հետախուզական ծառայությունները։
Հարավային Կորեայի զինվորականներն ուժեղացրել են հսկողությունը և հայտնել, որ կշարունակեն սերտորեն համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ՝ Փհենյանի գործունեությունը վերահսկելու համար: