Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս
Քաղաքականություն

Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման, էթնիկ զտումների հետ. Արմեն Գևորգյան

«Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների եւ էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արեւմտյան եւ արեւելյան պարադիգմների առճակատման կենտրոնում: Արդյունքում ոչ թե ժողովրդավարական արժեքներն ու ավանդույթները, այլ ուժն ու ռեսուրսներն են դարձել Եվրոպայում խնդիրների լուծման հիմնական գործոնները: Այդպես, օրինակ, Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման եւ դրան հաջորդած էթնիկ զտումների հետ:

Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպան կհամակերպվի նաեւ Ուկրաինայում նոր իրողությունների հետ»,- այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ:

 Նա նշել է, որ շատ երկրներ են առերեսվում այն փաստի հետ, որ ժամանակակից ժողովրդավարությունը չափազանց «ճկուն» է, քանի  որ սկսել է սպասարկել որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ առաջնահերթություններ: «Վերջին 30 տարիների ժողովրդավարական փորձերը մեր երկրները կանգնեցրել են կոնֆլիկտային «կամ...կամ» ընտրության առաջ, որտեղ, ի դեպ, միայն ազգային վերնախավերն են կրում սեփական երկրները սակարկության առարկա չդարձնելու հիմնական պատասխանատվությունը: Հայաստանի համար սա ոչ միայն ընտրություն է ժողովրդավարության եւ իր անցյալի միջեւ, այլեւ՝ այսօր տարածաշրջանում իր քաղաքակրթական ինքնությունը եւ պատմական դերը պահպանելու մարտահրավեր: Հայ ժողովուրդն արժանի է ժողովրդավարությանը, որը կարող է կանխել նոր ողբերգություններ իր պատմության մեջ եւ թուլացնել առճակատման լարվածությունը տարածաշրջանում»,-ընդգծել է Արմեն Գեւորգյանը։

Պատգամավորը վերոպացի գործընկերներին կոչ է արել մտորել Թուրքիայի՝ որպես Հարավային Կովկասում արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժ հանդես գալու խնդրի շուրջ. «Թուրքիան գաղափարապես, քաղաքական եւ ենթակառուցվածքային առումով ինտեգրված լինելով ՆԱՏՕ-ին եւ ունենալով թյուրքական զավթողականության գլոբալ պլաններ՝ արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժն է Հարավային Կովկասում։ Ուստի հարց է առաջանում՝ թուրքական գերիշխանությունն ի՞նչ կտա տարածաշրջանին ժողովրդավարության զարգացման եւ կայուն ու արդար խաղաղության հաստատման առումով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պանթյուրքիստական նկրտումները խրախուսվում են՝ Թուրքիայի ուշադրությունը Եվրոպայից շեղելու նպատակով»։

Նա նկատել է, որ որոշ պետություններ այսօր ագրեսիվորեն մարտահրավեր են նետում գործող միջազգային նորմերին ու կանոններին եւ իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում. «Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին 6 ամիսների արյունալի իրադարձությունները հուշում են, որ ժողովրդավարական աշխարհը կորցնում է մնացած աշխարհին գաղափարապես, քաղաքականապես եւ տնտեսապես նոր հեռանկարներ առաջարկելու իր կարողությունը։ Եթե չկան երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության երաշխիքներ, ապա անհետանում է Արեւմուտքի վրա կենտրոնանալու մոտիվացիան։ Ուստի ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի նաեւ այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք եւ ապրել այնտեղ արժանապատիվ ու խաղաղ՝ արդյունավետ միջազգային երաշխիքներով եւ անվտանգության իրական պայմաններով»։