Հայտնի է Ադրբեջանում զենքի գործարանում պայթյունի պատճառը․ մուրճով արկին են հարվածել
Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով։ Այդ մասին հայտնում են այդ երկրի գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել Շիրվանի շրջանի «Արազ» ձեռնարկությունում՝ Բաքվից 100 կմ հեռավորության վրա։
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել է երեք մարդ՝ 35, 25 և 23 տարեկան տղամարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել: Չի նշվում՝ արդյոք նրանք գործարանի աշխատողներից են։