Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զինամթերք գնել
Երեկ Մոսկվա է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանը, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Ըստ թերթի տեղեկությունների` Իրանի պաշտպանության նախարարը Մոսկվա է ժամանել մեծաթիվ պատվիրակությամբ: Նրանք ցանկանում են ուսումնասիրել ռուսական զինտեխնիկան և մտդիր են խոշոր պայմանագիր կնքել ռուսական կողմի հետ:
Եթե բանակցությունները նորմալ ընթանան, Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա գնել:
Մինչ այս, տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում էր ռուսական Սու-30 ռազմական ինքնաթիռների, Տ-90 տանկերի և ժամանակակից այլ ռազմատեղնիկա գնելու Իրանի մտադրության մասին: