«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող
Հասարակություն

Բացահայտվել է խմբակայի թմրամիջոցների, այդ թվում շուրջ 800գրամ «հերոին»-ի ապօրինի շրջանառության դեպք. 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:
 
2024թ․ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ձեռք բերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ, Երևան քաղաքում իրացնելու նպատակով, զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:
 
Նույն օրը ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս վերը նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
 
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված 0,3 միլիգրամ կարմրագույն լուծույթով, երկրորդի մոտից՝ 3.44 գրամ ընդհանուր քաշով ապակյա գլանակ՝ մոխրացած պատերով, երրորդի մոտից՝ գաղտնի փականով, 9սմ երկարությամբ և 1սմ լայնությամբ շեղբով ծալովի դանակ, իսկ չորրորդ անձի մոտից՝ փայլաթիթեղի մեջ լցված, կպչուն ժապավենով փաթեթավորված շագանակագույն, սուր հոտով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
 
Նախնական տվյալներով՝ վերջինս, ով հանդիսանում է Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ, իր՝ վերոհիշյալ երեք ընկերների հետ նախնական համաձայնության գալով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և Երևան տեղափոխելու հարցի շուրջ, նրանց հետ միասին 2024թ․ հունվարի 17-ին ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից ուղևորվել են Սյունիքի մարզ, որտեղից ապօրինի ձեռք են բերել պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով փաթեթավորված ընդհանուր 799.39 գրամ քաշով, նախնական տվյալներով, Հերոին տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է Երևանի բնակչի անձնական խուզարկության ժամանակ:
 
Բացի այդ, վերջինս, լինելով ձերբակալվածի կարգավիճակում, 2024թ․ հունվարի 18-ին՝ ժամը 02:00-ին, ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող զուգարանի պատուհանից դիմել է փախուստի, սակայն ժամը 02:04-ին, Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության բաժին:
 
Այս դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ: Մասնավորապես, կատարվել է ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 24.80 և 9.95 գրամ քաշով թղթե փաթեթներ՝ նախնական տվյալներով կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգվածով։ Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։
 
Քննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի վերոհիշյալ բնակիչը, տեղյակ լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամանակով զրկված լինելու մասին, 2024թ․ հունվարի 16-ին՝ ժամը 21:43-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում վարել է օրենքով սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած «Վազ 21154» մակնիշի տրանսպորտային միջոցը:
 
Հիշյալ անձանցից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
Դատարանի որոշմամբ՝ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: