Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս
Քաղաքականություն

Կանադան կարող է չեղարկել Թուրքիային ռազմական արտադրանք վաճառելու էմբարգոն․ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։ Այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ 

Թուրքիայի նկատմաբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ․ պաշտոնական Օտտավան թույլատրել էր անօդաչուներում կիրառվող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքն Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակությունն ապահովող առանցքային դետալներից մեկը։

Հետագա հետաքննությունն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելված էր։ Բացահայտվել էին թուրքական այլ զեղծարարություններ ևս։ Մասնավորապես, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակա էր կիրառման ոչ թե հարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։

Պետական այս հետաքննությունից հետո, կանադական կողմը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի դիրքորոշմամբ՝ Կանադան չպետք է մեղսակից լինի թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործություններին` նպաստելով նրանց ռազմական զինանոցների ընդլայնմանը:

Խարդախ մտադրություններ ունեցող պետություններին զենքի վաճառքը խախտում է Կանադայի զենքի արտահանման կանոնները՝ զգալի վտանգ ներկայացնելով տարածաշրջանային կայունությանը: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կանադայի հայտարարած առաջնահերթություններին համահունչ՝ Օտտավան պետք է չչեղարկի զենքի վաճառքի էմբարգոն։

Հաշվի առնելով թուրքական նախկին զեղծարարություններն ու զենքի ձեռքբերման կանոնների խախտումները, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ սպառնալիքները՝ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգուշություն և առաջնահերթություն տալ տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը և մարդու իրավունքներին»: