Ստոլտենբերգը բացատրել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայության ավելացումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի հետ սահմանների մոտ դաշինքի ներկայության ուժեղացումը բացատրել է սրացումն ու ռազմական հակամարտությունը կանխելու ցանկությամբ։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Գրեթե երկու տարի առաջ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո ՆԱՏՕ-ի համար ակնհայտ դարձավ երկու խնդիր. առաջինը Ուկրաինային աջակցելն է, իսկ երկրորդը էսկալացիայի և լայնամասշտաբ պատերազմի կանխումն է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- ասել է նա Բրյուսելում գտնվող ռազմական դաշինքի շտաբում կայացած ճեպազրույցում: