Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին մեկնում է Թուրքիա
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանի ղեկավարի այցը Անկարա տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։ Այցի ընթացքում Թուրքիայի և Իրանի նախագահները կքննարկեն Գազայում հրադադարի հասնելու և պատանդների ազատ արձակման քայլերը, ինչպես նաև տարածաշրջանին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը։
Բացի թուրք գործընկերոջ հետ հանդիպումից, սպասվում է, որ կանցկացվի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը՝ Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Իրանի առաջնորդի այցը չեղարկվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Պայթյունների հետևանքով զոհվել էր 84 մարդ։