Ալիևն ու Օվերչուկը խոսել են Ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ տնտեսական համագործակցությունն ունի լայն օրակարգ, և առաջիկայում այս ոլորտում նոր ուղղություններ են նախատեսվում։
Ընդգծվել է ադրբեջանա-ռուսական համագործակցության 2024-2026 թվականների առանցքային ոլորտների զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրման կարևորությունը։ Վստահություն է հայտնվել, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի կապերի ընդլայնմանը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման ոլորտին և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խթանմանը վերաբերող հարցերի շուրջ։