Գազայի հատվածում պայթյունի հետևանքով 10 իսրայելցի զինվոր է զոհվել
Իսրայելի պաշտպանության բանակի առնվազն 10 զինվոր է զոհվել Գազայի հատվածում շենքի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է i24 հեռուստաալիքը՝ աղբյուրին հղումով։
«Աղբյուրի համաձայն՝ պայթյունի պահին զինվորականները շենքում են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողները պարզաբանել են, որ Իսրայելի պաշտպանության բանակի 10 զոհերի մասին հայտնելուց հետո ցամաքային գործողության ընթացքում սպանված իսրայելցի զինվորների ընդհանուր թիվը հասել է 208-ի։
Մինչ այս, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացման Իսրայելի ծրագիրը չի գործում։