Իսրայելը ՀԱՄԱՍ-ին երկամսյա զինադադար է առաջարկել
Իսրայելը Քաթարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով Համասին է փոխանցել երկամսյա զինադադար կնքելու առաջարկը:
Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։
Գործարքը կներառի Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորման կողմից մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը:
Ավելի քան 130 մարդ շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ի պատանդը։ Իսրայելի պաշտոնյաների խոսքով՝ մի քանի տասնյակ պատանդներ մահացել են կա՛մ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, կա՛մ դրանից մի քանի շաբաթ անց։