Իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են խորհրդարան և պահանջել փրկագին տալ գերիների համար (տեսանյութեր)
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող իսրայելցիների հարազատները ներխուժել են Կնեսետի ֆինանսական կոմիտե՝ կառավարությունից պահանջելու ավելին անել իրենց ընտանիքի անդամներին ազատելու համար: Գրում է timesofisrael.com-ը։
«Դուք այստեղ չեք նստի, քանի դեռ մեր երեխաները մահանում են։ Ի՞նչ կասեք գերիներին փրկագին տալու մասին», - ըստ աղբյորի՝ պաշտոնյաների վրա բղավել են կառավարություն ներխուժած քաղաքացիները։
Պատասխանելով ցուցարարներին՝ «Միացյալ Թորայի հուդայականության» կոմիտեի նախագահ Մոշե Գաֆնին ասել է, որ թեև «հասկանում է» ցուցարարների ցավը, բայց «կոալիցիայից դուրս գալը չի օգնի»։
משפחות החטופים פרצו לדיון ועדת הכספים ופוצצו אותו. משמר הכנסת מתחננים שייצאו ולא מעזים לפנות בכוח pic.twitter.com/RY3nZUL4zP
— שחר גליק Shahar Glick (@glick_sh) January 22, 2024