Թրամփի իշխանության գալը չի փոխի Ուկրաինայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում դժվար թե փոխի Վաշինգտոնի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։
«Չեմ կարծում, որ տարբերություն կա, քանի որ միտում կա ռուս-ամերիկյան հարաբերությունների, դրանց հիմքերի, ներառյալ ռազմավարական կայունության, հավասարության, փոխվստահության, ստուգումների, թափանցիկության և այլնի վերաբերյալ բոլոր համաձայնագրերի քայքայման ուղղությամբ: Դա սկսեց կոտրվել նույնիսկ նախագահ Բուշ կրտսերի օրոք»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում կազդի ուկրաինական հարցի վրա։