ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ բրիտանական և ամերիկյան ուժերը դաշնակիցների աջակցությամբ հարվածել են Եմենում հուսիթների ութ թիրախներին:
Հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։
Զեկույցում ասվում է, որ հարվածների թիրախ են դարձել հուսիթների ստորգետնյա պահեստարանները և զինյալների հրթիռային և օդային հսկողության համակարգերը: