Գալիք ամիսները «կրիտիկական» են լինելու Ուկրաինայի համար․ Սպիտակ տան Ազգային անվտանգության ներկայացուցիչ
Առաջիկա ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի համար, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Խոսելով Կիևին աջակցելու համար Վաշինգտոնի կողմից լրացուցիչ միջոցներ հատկացնելու հեռանկարների մասին՝ Քիրբին նշել է, որ առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ կլինեն Ուկրաինայի համար.
«Եթե կարծում եք, որ մարտերը կդադարեն, քանի որ ձյուն է գալիս, ապա սխալվում եք», - ասաց նա:
Ըստ Քիրբիի, ուկրաինացի զինվորականները ստիպված են կոշտ ընտրություն կատարել, թե որ զինատեսակները օգտագործեն, քանի որ նրանք չգիտեն, թե երբ է գալու հաջորդ մատակարարումը: Եվ սա սարսափելի իրավիճակ է, որում հայտնվել է ուկրաինացի զինվորականը, ի տարբերություն ռուս զինվորականների: