Ալմաթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո բժիշկների օգնությանն է դիմել 44 մարդ
Ալմաթիում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո 44 մարդ դիմել է բժշկական օգնության:
Այս մասին երեքշաբթի հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ալմաթիում 44 մարդ դիմել է բժշկական օգնության համար՝ թեթև, միջին ծանրության վնասվածքներով՝ գլխի կապտուկներ, վերջույթների սալջարդ: Ոմանք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ, որոնցից 34-ը չափահաս են, երեքը՝ հոսպիտալացվել է, 31 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,- ասված է հաղորդագրությունում։
Բժշկական օգնություն է ստացել 10 երեխա, որոնցից հինգը հոսպիտալացվել են, նշել են վարչությունից։