Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում իշխում էր երկբևեռ աշխարհակարգը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ զսպումը որոշակի կայունություն էր ապահովում միջազգային հարաբերություններում, ապա հետսառըպատերազմյան աշխարհակարգի պայմաններում միջազգային հարաբերություններն աչքի են ընկնում հակամարտությունների բորբոքումով։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհակարգից այսօր անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որին բնորոշ է տարբեր դերակատարների ակտիվացումը, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերին։

Այսօր ԱՄՆ-ի գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքի հետ հիմնականում հակասությունների մեջ են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Եվ այդ հակասությունները հիմնականում դրսևորվում են տնտեսական ու ռազմական ուղղություններով։ Եթե Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակասությունները դեռևս գլխավորապես տնտեսական ու տեխնոլոգիական բնույթի են, ապա Ռուսաստանի և Իրանի դեմ կոնկրետ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ուղեգիծը տարբերվում է նաև նրանով, որ այն բնորոշվում է ռազմական բախման կամ առճակատման տեսքով՝ չնայած տեղի է ունենում միջնորդավորված։ Դրանով է պայմանավորված, որ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո Արևմուտքն Ուկրաինային ահռելի, միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։ Բայց ԱՄՆ-ի ու դաշնակիցների հիմնական ակնկալիքն այն էր, որ խիստ պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանը չի դիմանա լարվածությանը ու կթուլանա։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ միայն դիմացավ պատժամիջոցների ճնշմանը, այլև ներկայում ավելի նախընտրելի վիճակում է, քան եվրոպական երկրներն են։ Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները աներկբայորեն Ուկրաինային մեծ չափերով ռազմական օգնություն տրամադրելու օգտին էին, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Մի կողմից՝ ԱՄՆ-ում հանրային դժգոհություն կա Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված, քանի որ այդ նպատակին են ուղղվում հանրային ռեսուրսները, և բարձրացվում է նաև առանց այն էլ ահռելի չափերի պետական պարտքի շեմը, մյուս կողմից էլ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, թե Ուկրաինային օգնելու փոխարեն այդ ռեսուրսներով կարելի է իրենց ներքին խնդիրները լուծել՝ առաջ քաշելով՝ «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։ Եվ պատահական չէ, որ հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսում չեն հաստատում Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է լուծվի սահմանային անվտանգության և անլեգալ միգրանտների հարցը։ Ու ընդհանրապես, փորձագիտական շրջանակներում վերլուծություններ են արվում այն մասին, որ եթե այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը, ապա Ուկրաինան կարող է լիովին զրկվել ամերիկյան օգնությունից։

Քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ Թրամփն ուղղակի կարող է կանգնեցնել պատերազմը։ Ու պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Թրամփը դադարեցնի պատերազմը, ինքը պատրաստակամ է հրավիրել նրան Ուկրաինա։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի անզիջողականության և առավելապաշտականության ֆոնին հաջողվի հասնել զինադադարի, դա ոչ թե նշանակելու է խնդրի լուծում, այլ հակամարտության սառեցում։ Մյուս կողմից՝ Եվրոպայում անհանգստություն կա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու հնարավորության հետ կապված։ Ու եվրոպական երկրները սկսել են մտածել, որ անվտանգային առումով ԱՄՆ-ից չափից ավելի կախվածությունը իրենց համար խնդիրներ կարող է ստեղծել։ Ուստի պատահական չէ, որ եվրոպական մի շարք պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների կամ փորձագետների մակարդակով չի բացառվում Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, և այդպիսով փորձ է կատարվում զարկ տալ անվտանգային ոլորտի զարգացմանը։

Դրանով է պայմանավորված նաև, որ մամուլում հրապարակումներ են արվում այն մասին, թե Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի այն պարագայում, երբ իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, կարելի է նույնիսկ գնահատել զրոյական։ Սակայն խնդիրը ոչ այնքան Ռուսաստանն է, այլ այն, որ Եվրոպան փորձեր է կատարում ԱՄՆ-ից անկախ անվտանգային ճարտարապետություն ձևավորել, որն իրենց տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվել։

Մյուս կողմից էլ՝ Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը տնտեսական առումով մեծ հաջողությունների է հասել ու տարածում է իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Չինաստանը ձգտում է գրավել Թայվանը, որի արդյունքում կփոխվի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային դասավորությունը՝ հօգուտ Պեկինի։ Սակայն Թայվանի գրավման հարցը Եվրոպայի անվտանգությանը չի սպառնում, փոխարենը ԱՄՆ-ի համար գլխավոր է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանի իր գերակա դիրքերը»։

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում։