Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Մամուլ

«Կոտրած տաշտակի» առաջ՝ «խաղաղության խաչմերուկի» ձախողումով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկ» պլանը ձախողվել ու տապալվել է, ոչ միայն բարձրաձայնում են փորձագետները՝ հայաստանյան, թե արտերկրյա, այլև գործնականում խոստովանում է նաև ինքը՝ թիվ մեկ քպականը: Փաստն այն է, որ դա, ըստ էության, մեռելածին նախաձեռնություն էր՝ հանրության զգացմունքների վրա ազդելու գործիքով՝ «խաղաղություն» բառով: Հնարովի այդ «օրակարգը» «թելող» արևմտյան նախաձեռնությունը, առաքելությունը կամ միջնորդությունը, ինչպես կուզեք՝ անվանեք, ևս սպառված է, եթե չասենք՝ խոր փակուղու մեջ: Համենայն դեպս, Բաքվի հռետորաբանությունն ու պահվածքը արդեն բավականին վաղուց դրա մասին են վկայում. Ադրբեջանը ցուցադրաբար անտեսում է Արևմուտքի «խաղաղարար» նախաձեռնությունները, բրյուսելյան ձևաչափով շփումները և այլն:

Երևանից հնչող հայտարարություններն էլ, արդեն ոչ այնքան տողատակով, վկայում են նույնի մասին: Հավելենք և այն ակնհայտությունը, որ արևմտյան պետությունները, ձեն-ձենի տված, նշում են, որ չեն պատրաստվում (չեն կարող, ի վիճակի չեն) լինել իրենց իսկ միջնորդությամբ «մշակված» խաղաղության պայմանագրի երաշխավորը: Ավելին, հրապարակային հարթակներում երևի միայն փաշինյանական իշխանության ներկայացուցիչները չեն տեսնում (ավելի ճիշտ՝ չտեսնելու են տալիս) այն ակնհայտ իրողությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ ագրեսիայի: Արտերկրյա, այդ թվում՝ արևմտյան ու ռուսական փորձագետներն էլ են խոսում այն մասին, որ նախաձեռնած վերընտրությունից կամ արտահերթ նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիևը պատրաստվում է վերստին սրել իրավիճակը տարածաշրջանում: Իսկ իրավիճակն իսկապես շատ վատն է: Այստեղ արդեն արժե ընդգծել հաջորդ ու ամենաէական այն իրողությունը, որ դա հիմնականում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության արկածախնդրային բնույթի քաղաքական վայրիվերումների հետևանքով:

Ռուսաստանի ջանքերով կասեցված պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության մեջ գոնե առկա էին որոշ կետեր, որոնք Արցախի կարգավիճակը հետագայում որոշելու և դեռևս չկորսված մասը պահելու հնարավորություն էին թողնում: Բայց Փաշինյանը կտրուկ երես թեքեց Ռուսաստանից ու արդեն անթաքույց նետվեց դեպի Արևմուտք: Ու ի՞նչ ստացվեց Փաշինյանի հակառուսական, իբր՝ «ինքնիշխանական», արևմուտքասիրաշահ «խաղերից»: Իսկ ստացվեց ընդամենը այն, որ Փաշինյանը մի քիչ էլ երկարաձգեց իր կորստաբեր իշխանավարումը, Փաշինյանի «շնորհիվ» Հայաստանը եթե չկորցրեց, ապա էապես փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, Արևմուտքի օգնությամբ «խաղաղության խաչմերուկ» չստացավ, այլ հակառակը, կտրուկ մեծացրեց նոր պատերազմի, ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում