Մեղավորներին ապաշխարության կոչելու և ապաշխարողների արձակման կարգեր կկատարվեն
Առաջավորաց պահքի ընթացքում` հունվարի 22- 26-ը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա։
Ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում անցկացվելու են Հայ Եկեղեցու 9 ժամերգությունները (ժամանակցույցը` ստորեւ)։
Հունվարի 23-ին` ժամը 10-ին` Արեւագալի ժամերգության ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցում կատարվելու է Մեղավորներին ապաշխարության կոչելու կարգ։ Հայտնում են Արարատյան Հայրապետական Թեմի մամուլի ծառայությունից։
Հունվարի 26-ին` ժամը 17.00-ի երեկոյան ժամերգության ավարտին, կկատարվի Ապաշխարողների արձակման կարգ։
Առաջավորաց պահքը տարվա առաջին շաբաթապահքն է։
Ժամերգությունների ժամանակացույցը
9.00- Արեւագալի
11.00 - ճաշու 3-րդ ժամի
13.00- ճաշու 6-րդ ժամի
15.00 - ճաշու 9-րդ ժամի
17.00 - երեկոյան
20.00 - խաղաղական
23.00 - հանգստյան
02.00 - գիշերային
05.00 - առավոտյան