Հունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը ԼիբանանիցԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակովՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմումՍլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանըՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԳլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՔարոզարշավին ուսուցիչների մասնակցության սակավաթիվ դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք. ՔՊ-ական (տեսանյութ)Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ BloombergԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամԻնքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքինՀետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատմանը․ «ՀայաՔվե»ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչո՞ւ էր ուսանող տարիներին մեկնում Թուրքիա. պատառիկներ՝ Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունիցԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերինԳերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի (տեսանյութ)Շվեդ նախարարը 3 ամսական երեխայի հետ է ներկայացել ԵՄ նիստի. նորածինը մոր ելույթի ժամանակ լացել է (տեսանյութ)Մոտ 25 տոննա սննդամթերք է ոչնչացվել (տեսանյութ)Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. ՕրբելյանԿոնգոյում ավելանում են էբոլայից մահացածների թիվըԱրդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՀՀ մեծամասնությունը ՔՊ-ին ձայն չի տվել՝ դուրները գա-չգա, խփեն իրենց պատերով, չգիտեմ՝ ինչեր խոսեն, դա այդպես է
Փամբակ գետում տղամարդու դի հայտնաբերելուց հետո, նաև ավտոմեքենա են հայտնաբերել
Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվшն կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողովԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանին ուղղված հարվածներըԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՍա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի ԳալյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՄոսկվային մոտենալիս ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել
Կողմնորոշվեք տղերք՝ ձեզ միայն քաղաքական ալիբի՞ է պետք... և չմոռանա՛ք, ԱԺ մտնելիս անձրևանոց, ականջակալ ու մի ձեռք շոր վերցնել՝ հաստատ պետք կգա
Իրանական նավահանգիստը վնասներ չի կրել ԱՄՆ-ի օդային հարվածներիցՄհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը
Հասարակություն

«Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր ուղի». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս:

Հիվանդությունն ընթանում է կենտրոնական, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգերի ախտահարումով:

Clostridium botulinum-ը գրամդրական, սպոր առաջացնող, անաերոբ բակտերիա է: Ներկայումս տարբերում են Cl. botulinum-ի 7 տեսակներ՝ A, B, C, D, E, F, G, որոնց տոքսինների ազդեցությունը մարդկանց վրա տարբեր է:

Հարուցիչն արտաքին միջավայրում է` հողում՝ որպես սպորներ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անաերոբ պայմաններ, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն:

Բոտուլաթույնը բնության մեջ ամենաուժեղ թույնն է, մարդու համար մահացու դեղաչափը հավասար է 5–50 նմգ 1կգ քաշին:

Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմնականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան հարուցիչների, դրանց թույնի կուտակման համար:

Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:

Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:

Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայնացվում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտագործմամբ:

Թոքային բոտուլիզմը փոխանցվում է աերոզոլացված բոտուլոտոքսինը շնչելով և հետո թոքերով համակարգորեն կլանմամբ: Թույնի բոլոր տեսակները զենքի են վերածվել, և դրսևորել են պրիմատների շրջանում հիվանդություն առաջացնելու կարողություն:

Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` որպես համաճարակաբանական յուրահատկություն՝ անհրաժեշտ է նշել, որ բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է:

Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:

Առաջին անգամ բժշկական նպատակներով բոտոքս է կիրառել ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը։ Օրգանական թույնի օգնությամբ նա բուժում էր բլեֆարոսպազմով տառապող հիվանդներ։ Սքոթի օրինակին հաջորդել են բազմաթիվ այլ բժիշկներ։ Բացի դրական բժշկական ազդեցությունից, հայտնաբերվել է նաև բոտուլինատոքսինի կոսմետիկ ազդեցությունը, քանի որ ներարկումների շրջանում կնճիռներն ու ծալքերը հարթվում են։

Այսպիսով, բոտուլինային տոքսինը սկսեց օգտագործվել նաև էսթետիկ բժշկության բնագավառում:

Ըստ տվյալների 1989-2003թթ. բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:

Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։

Համաձայն վերջերս Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակած հոդվածի՝ 2023թ. փետրվարի վերջից մինչև 2023թ. մարտի 30-ը Գերմանիայում (30), Ավստրիայում (1), Ֆրանսիայում (1), Շվեյցարիայում (2) և Թուրքիայում (53) գրանցվել է բոտուլիզմի 87 դեպք՝ կապված բոտուլինային նեյրոտոքսինի ներստամոքսային ներարկման հետ:

Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում իրականացվել են բժշկական միջամտություններ, որոնք իրականացվել են բուժառուների քաշի նվազեցման նպատակով:

Դրանք անցկացվել են 2023թ. փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում։ Հաղորդվում է, որ պացիենտները ստացել են ներստամոքսային բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ՝ ճարպակալումից ազատվելու համար, երկու մասնավոր հիվանդանոցներում՝ Ստամբուլում և Իզմիրում: Գերմանիան հայտնել է, որ գերմանացի պացիենտների համար կիրառվող դեղաչափերը տատանվում են բոտուլինային նեյրոտոքսինի 1000-2500 միավորի միջև:

Ախտանիշները տատանվել են մեղմից մինչև ծանր, իսկ մի քանի պացիենտ նույնիսկ հոսպիտալացվել է: Հոսպիտալացվածներից մի քանիսը բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` բոտուլինային հակատոքսինով: Արձանագրված բոլոր դեպքերում օգտագործված սրվակների վրա բացակայել է արտադրման ամսաթիվը:

Բոտուլիզմի այս տեսակը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ, որը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով:

Չնայած այն հազվադեպ է արձանագրվում, այն մարդիկ, ովքեր բոտուլինային նեյրոտոքսինի ներարկումներ են ստանում կոսմետիկ կամ բուժման նպատակներով, կարող են բոտուլիզմով հիվանդանալ, եթե նրանց տրվի բոտուլինային նեյրոտոքսինի չափազանց մեծ չափաբաժին:

Կոսմետիկ բուժումից հետո թունավոր երևույթները կարող են ներառել տեսողության պղտորում, կոպերի անկում, կլման ակտի դժվարություն և բերանի չորություն, երկտեսություն, մշուշված տեսողություն: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բուժօգնության:

Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից: Եղեք տեղեկացված»: