Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս
Քաղաքականություն

Դրանք բեմադրված լուսանկարներ են, Արցախի ղեկավարներին տեղափոխել են այլ շենք՝ լուսանկարելու․ Լապշին

«Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը։ Վերջին օրերին ադրբեջանցիները տարածել են «ուրախ» հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և այլոց լուսանկարները, ովքեր իբր գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց են դիտում և նույնիսկ ջեռուցման համակարգեր կան խցում (Արայիկ Հարությունյանի): Դրանից հետո շատ հայեր գրում են «Նրանց մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչից գոհ են, հանգստանում են», և այս հիմար մեկնաբանությունները տասնյակ լայքեր են հավաքում այլ միամիտ հիմարներից։

Ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքները նախորդ շաբաթ լայնորեն տարածեցին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի լուսանկարները։ Դրանցով Բաքուն փորձ արեց ներկայացնել, թե ինչ լավ պայմաններում են պահվում առեւանգված արցախցի գործիչները, ինչը, ցավոք, լայն տարածում ստացավ նաեւ հայկական տիրույթում։

Ադրբեջանական քարոզչամեքենային ընդառաջ գնալով՝ սոցցանցերի հայկական տիրույթում անգամ որոշ հայեր սկսել են պախարակել ու անվանարկել գերության մեջ գտնվող գործիչներին։ Դրանց արձագանքել է Բաքվի բանտի «շքեղությունն» իր մաշկի վրա զգացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Նկարների տակ նա հանդես է եկել մեկնաբանությամբ՝ նշելով, որ չի դադարում զարմանալ բազմաթիվ հայերի ֆանտաստիկ ինֆանտիլիզմի և միամտության վրա:

«Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը։ Վերջին օրերին ադրբեջանցիները տարածել են «ուրախ» հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և այլոց լուսանկարները, ովքեր իբր գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց են դիտում և նույնիսկ ջեռուցման համակարգեր կան խցում (Արայիկ Հարությունյանի): Դրանից հետո շատ հայեր գրում են «Նրանց մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչից գոհ են, հանգստանում են», և այս հիմար մեկնաբանությունները տասնյակ լայքեր են հավաքում այլ միամիտ հիմարներից։

Ժողովո՛ւրդ, դուք չեք հասկանում, որ դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ պահեցին Բաքվի Քուրդախանի բանտում և տարան գրադարան՝ ալիևյան լրատվամիջոցների համար լուսանկարվելու համար։ Ադրբեջանցիներն ինձ գիրք նվիրեցին, ասացին՝ ժպտա, այլապես կզրկվեմ բանտի բակում զբոսանքներից։ Հետո ինձանից վերցրեցին գիրքը և վերադարձրին կեղտոտ ու գարշահոտ խուց, որտեղ ինձ պահեցին ամբողջ յոթ ամիս։

Բանտի խցերն իրականում շատ ավելի վատն են՝ նրանց տեղափոխել են բժշկական շենք՝ լուսանկարվելու։ Բժշկական շենքում կան մի քանի էլիտար խցեր, որոնք նման են լուսանկարում երևացողներին։ Սովորական խցերում ջեռուցում չկա, բանտարկյալները ձմռանը սառչում են, քնում են պատառոտված սովետական վերմակների տակ՝ ամբողջ հագուստը հագած։ Այնտեղ էլ հեռուստացույց չկա, բայց ինձ տարան բժշկական շենքի մի խուց, որտեղ հեռուստացույցներ կային լուսանկարելու համար։

Երբ կարդում եմ այն անհեթեթությունը, որ հայերը գրում են հայ բանտարկյալների «ուրախ» դեմքերի մասին, ուղղակի զզվում եմ նման հայերից։ Անկախ լուսանկարում պատկերված այս մարդկանց ինքնությունից (շատերին պետք է դատել դավաճանության և կաշառակերության համար), նրանք իսկապես վատ վիճակի մեջ են և օգտագործվում են որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանն այսօր ոչնչով չի տարբերվում թալիբներից կամ ԻՊ-ից։ Այս բանտարկյալներին Բաքվի բանտում լրջորեն սպառնում են խոշտանգումներով և մահով:

Հիշեցնեմ, որ այս նույն բանտում ադրբեջանցիները, «Ալլահ աքբար» գոռալով, ինձ կիսամահու ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս, ծնոտս ու առջևի ատամներս։ Դա տեղի ունեցավ մոտ երեք ամիս այն բանից հետո, երբ նրանք ինձ լուսանկարեցին «երջանիկ»՝ ձեռքիս գիրքը: Եվրոպական դատարանը 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ադրբեջանին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալության, դաժան խոշտանգումների և սպանության փորձի համար»,-գրել է Լապշինը։