Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս
Քաղաքականություն

Ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք, զանգով վիճակագրությունը սխալ է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:

2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ: Նշվել է նաև, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը թվով 2-րդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024թ. հոկտեմբերին:

Փաշինյանը հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական գործընթացի և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և նշել. «Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք: Արհեստական ինտելեկտով և օրթոֆոտո պատկերներով տվյալը պետք է գեներացվի և դա արտահայտվի մեր վիճակագրության մեջ, որպեսզի մենք իմանանք այս տարի խաղողի մթերման պոտենցիալ թիվն ինչքա՞ն է, որովհետև գիտենք, որ այդ թվերի հետ կապված տասնյակ մանիպուլյացիաներ կան մի քանի տարբեր նպատակադրումներով, հիմա տեխնիկան այնքան է զարգացել: Նույնն էլ մշակվող և չմշակվող, ոռոգվող և չոռոգվող հողերի մասին է, ենթադրում եմ՝ մենք այս ուղղությամբ պետք է գնանք, որովհետև տվյալները հնարավոր է ճշգրտել մինչև հողի խոնավության աստիճանը և այլն:

Հաջորդը՝ օրինակ, մենք ունենք նույն խնդիրը նորմատիվային և գերնորմատիվային հողերի հետ կապված: Սա ինչո՞վ է կարևոր, որ մեզ հնարավորություն կտա պլանավորումը և ռազմավարություններն ավելի հստակեցնել: Օրինակ, գերնորմատիվային հողերի տվյալների վերաբերյալ եթե վստահ լինենք, կարող ենք կաթիլային ոռոգման, սուբսիդավորման այլ մեխանիզմ դնել այն հողերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է, և այդպես շարունակ: Եթե դա մենք ձեռքով ենք անելու, մեկ է միշտ չարաշահման տեղ է մնալու: Ընդ որում՝ այդ տեխնոլոգիաները կան: Եվ կարծում եմ՝ հրատապության կարգով այս խնդիրը պետք է լուծենք: Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք: Այդ ամեն ինչը պետք է արհեստական ինտելեկտի, իհարկե նաև վերլուծությամբ գեներացվի: Զանգով վիճակագրությունը մեզ շատ սխալ տեղեր է տանում»։

Տեղեկացվել է, որ կարողությունների զարգացման և օրթոֆոտո պատկերների ստացման ուղղությամբ Վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ:

Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, Արմստատը, Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ հանդիսանալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ, նախաձեռնել է ԱՄՀ-ի Տվյալների ստանդարտների նախաձեռնությունների 3-րդ՝ ներկայում ամենախիստ և պարտադիր պահանջներով, մակարդակի՝ «ՏՏՀՍ պլյուս»-ին անդամակցության աշխատանքները, որի շրջանակում հստակեցվել են արդեն իսկ ներկայացվող և հետագայում պահանջվող տվյալները, մեթատվյալները և անդամակցման անհրաժեշտ քայլերը:

ՓՄՁ վիճակագրության կատարելագործման նպատակով 2023թ.-ին կազմվել են 2022թ. հաշվետու տարում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների (գերփոքր, փոքր, միջին, խոշոր) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի, այդ թվում՝ շահութահարկի, ավելացված արժեքի, շրջանառության, ակցիզային և եկամտային հարկերի գծով ամփոփ աղյուսակներն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի բաժինների ու տնտեսվարողների չափերի, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված համապատասխան անվանական տվյալների:

2023թ.-ին Արմստատը, համագործակցելով Համաշխարհային բանկի և «Էկոսերունդ» բնապահպանական, սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության հետ, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացրել է «Տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման և էլեկտրոնային առևտրի մասին» հետազոտություն, որի ամբողջական արդյունքները հրապարակվել են Արմստատի պաշտոնական կայքում:

Ներդրվել են բարձր տեխնոլոգիական մակարդակի և գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դասակարգչային հավաքական խմբավորումներ, որոնց կիրառմամբ ցուցանիշները նախատեսված է հրապարակել փետրվարի 5-ին:

2023թ.-ին իրականացվել են «Էլեկտրոնային հաշվետվությունների հավաքման, պահպանման և մշակման վեբ-հարթակ»-ի ամբողջականացման և թեստավորման-պիլոտային աշխատանքներ 2 ուղղությամբ. ադմինիստրատիվ պորտալում՝ Արմստատի ստորաբաժանումների մասնակցությամբ և հանրային պորտալում՝ ռեսպոնդենտների մասնակցությամբ: Դրա արդյունքում, 2024թ. փետրվարի 1-ից գործարկվելու է Արմստատի «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգը»: ՊԵԿ-ի օժանդակությամբ իրազեկումը իրականացվում է նաև ՊԵԿ-ի հարթակով:

Արմստատի պաշտոնական կայքի գլխավոր էջում ստեղծվել է «Ինֆոգրաֆիկա» խորագրով նոր բաժին, որի ներքո ներկայացված ցուցանիշների ինֆոգրաֆիկ պատկերավորումների կազմն ու բովանդակությունը շարունակաբար արդիականացվում են:

Արդիականացվել են 140 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագրեր՝ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի և Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM, տարբերակ 5.0) հենքով, ինչպես նաև քարտեզագրվել են Արմստատի գործառույթները (վիճակագրական և ոչ վիճակագրական) Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) համաձայն:

2023թ.-ին ներդրվել է Եվրոստատ (Eurostat) և ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (UNSD) ներկայացվող POPSTAT տվյալների հավաքածուի 2022թ. հաշվետու տարվա համար՝ բնակչության թվաքանակի, բնական շարժի և միգրացիայի տվյալների SDMX միջազգային ստանդարտի ձևաչափով փոխանցման գործիքակազմը՝ սահմանված EDAMIS հաշվետվությունների համակարգի միջոցով:

Առաջնորդվելով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 10-րդ՝ «Միջազգային համագործակցություն սկզբունքի պահանջներով՝ ապահովվել է մշտական համագործակցությունը միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ՝ միտված վիճակագրական պրակտիկայում միջազգային չափանիշներին/ստանդարտներին համադրելիությանը և պաշտոնական վիճակագրության շարունակական զարգացմանը:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մշտական հիմունքներով իրականացվող հետազոտություններից և դիտարկումներից բացի, 2023թ.-ին նախաձեռնվել է «Ժամանակի օգտագործման միանվագ հետազոտությունը»՝ ՄԱԿ Կանայք-ի մեթոդաբանական ու ֆինանսական աջակցությամբ: