Փետրվարի 17-ից կվճարեն մինչև 2 տարեկան երեխաների նպաստները. ՍԱՊԾ
2016 թվականի հունվար ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հայփոստ ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի ս.թ. փետրվարի 17-ից: Այս մասին newspress.am-ին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի պատասխանատու Արամայիս Շահբեկյանը:
Նա նաև նշեց, որ փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարումը կսկսվի մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն (որպես կանոն՝ 3-րդ աշխատանքային օրվանից):
Հիշեցնենք, որ վճարման գործընթացն ընթանում է համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայփոստ ՓԲԸ-ի միջև 15.02.2016թ.-ին կնքված պայմանագրի: