Դավիթաշեն կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 1-03 շտապգնության բժիշկների թիվ 22 բրիգադն արձանագրել է տղամարդու մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: