Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցեց 25 հազարը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 25295-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 63000-ի:
Այս մասին հայտնում է Պաղեստինի վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 25295-ի, վիրավորվել՝ 63 հազարը»,- հայտնում է Գազայի հատվածի կառավարական լրատվական գրասենյակի տելեգրամյան ալիքը։