Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկը Կիևում է
Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկը հունվարի 22-ին ժամանել է Կիև՝ այս պաշտոնում իր առաջին այցն իրականացնելով։ Այս մասին հայտնել են Լեհաստանի վարչապետի գրասենյակից։
Այցի ծրագիրը ներառում է Տուսկի հանդիպումներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։
Նշենք, որ այցն ընթանում է հացահատիկի շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Կիևը հայտարարեց, որ իրենք էմբարգո են մտցնելու լեհական գյուղատնտեսական որոշ ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայից հացահատիկի էմբարգոյի երկարաձգման։