Նախորդ շաբաթվա Երևանի մետրոպոլիտենը փոխադրել է 446 հազար 560 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Մետրոպոլիտենից հայտնում են, որ նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 446 հազար 560 ուղևոր:
«Գիծ է դուրս բերվել 2 հազար 836 շարժակազմ, որոնցից 534-ը՝ երեք վագոնանի, 1330-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 446 հազար 560 ուղևոր։ Կատարողականը 98,7 % է»,- հայտնում են մետրոպոլիտենից։