Թուրքիան հերքում է Քիլիս քաղաքի վրա հրթիռի ընկնելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկությունը, թե իբր հրթիռ է ընկել երկրի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքի վրա՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ բախումների ժամանակ։
«Որոշ սոցիալական ցանցերի այն պնդումը, թե Քիլիս հրթիռ է ընկել, չի համապատասխանում իրականությանը: Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների շրջանակում թուրքական զինուժը հարվածներ է հասցնում ահաբեկիչների թիրախներին՝ օգտագործելով բազմափողանի հրթիռային կայաններ։
Ընդգծենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։