Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հոսպիտալացումից հետո ԱՄՆ-Ռուսաստան թեժ գիծը չի գործում
Ռուսաստանը չի ակտիվացրել ԱՄՆ-ի հետ թեժ գիծը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի գաղտնի հոսպիտալացման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, քանի որ դրա համար բավարար հիմքեր չի տեսնում:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Իհարկե, մենք առավելագույնս ուշադիր հետևում ենք բոլոր այն իրադարձություններին, որոնք կարող են ազդել ռազմավարական ոլորտում կայունության վրա: Մենք չհամարեցինք, որ բավարար հիմքեր կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաստատված համապատասխան թեժ գծերն ակտիվացնելու համար», - ի պատասխան ասել է Ռյաբկովը:
Այն հարցին, թե արդյոք Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Վաշինգտոնից հնարավոր միջուկային ռիսկերի մասին՝ կապված պաշտպանության նախարար Օսթինի հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու հետ։
«Ինչ վերաբերում է մեր, ինչպես դուք ասացիք, միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությանը, ամերիկյան ղեկավարության ապակառուցողական գծի արդյունքում, այն արդեն գործնականում զրոյի է հասցվել»,- հավելել է Ռյաբկովը։