Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով հողի տակ է գտնվում 40 մարդ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում սողանքի հետևանքով ավելի քան 40 մարդ մնացել է հողի տակ:
Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկուշաբթի առավոտյան ժամը 5.51-ին Յունան նահանգի Չժաոտոն քաղաքի Չժենսյոն գավառում տեղի է ունեցել սողանք՝ վնասելով մի քանի գյուղեր։
«Նախնական տվյալներով 44 մարդ գտնվում է սողանքի տակ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։