ԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի հարաբերությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր պատասխանի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, եթե նա հենց հիմա զանգեր նրան՝ լուծելու ուկրաինական հակամարտությունը:
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը սոցիալական ցանցում։
Այսպես նա պատասխանել է ամերիկացի լրագրող Լորի Սփենսերի հարցին, թե ինչու Թրամփը հիմա՝ ընտրություններից առաջ, դեռ չի սկսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացը, եթե, իր իսկ խոսքով, ունակ է դրան։