Իսրայելի պատճառով Գազայի հարցով բանակցությունները փակուղի են մտնում
Գազայի հատվածում պահվող բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցությունները մնում են փակուղում, քանի որ Իսրայելը համաձայն չէ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մշտական հրադադարի պահանջի հետ:
Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագետին:
«Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել մշտական հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջի պատճառով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցությունների կողմերը պայմանավորվել են գերիների ազատ արձակման որոշ մեխանիզմների շուրջ, սակայն Իսրայելի դիրքորոշումը, որը դեմ է հրադադարին, խոչընդոտում է համաձայնագրի կնքմանը: