ՌԴ-ում ՆԱՏՕ-ի առաքելության նախկին ղեկավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ
Կիևը չպետք է ամաչի Մոսկվայի դեմ «ագրեսիայից», նույնիսկ եթե դա ենթադրում է խաղաղ ռուս քաղաքացիների ոչնչացում։ Այս մասին ուկրաինական «Вышка» յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնությունում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության շտաբի նախկին ղեկավար, ԱՄՆ ռազմածովային նավատորմի 1-ին աստիճանի կապիտան Հարի Տաբախը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ագրեսիան կարող է մարվել միայն ավելի մեծ ագրեսիայով»,- ասել է ամերիկացի զինվորականը։
Միաժամանակ նա որպես օրինակ բերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները։ Տաբախը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների վրա։ Բացի այդ, ԱՄՆ նավատորմի պաշտոնաթող կապիտանը հիշել է Երրորդ Ռեյխի «բնակչության կեսի ոչնչացումը»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ուկրաինական զորքերը հարձակվել են Դոնեցկ քաղաքի Տեքստիլշչիկ միկրոշրջանի վրա։ Հարձակման հետևանքով 52 մարդ վիրավորվել է։ Դրանցից փրկվել է միայն 25 բնակիչ, ընդգծել է քաղաքապետարանի ղեկավարը։