Թուրքիայի արևելքում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 9,7 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մալաթիա քաղաքից 46 կմ հյուսիսարևելք և Բասկիլ քաղաքից 22 կմ հարավարևելք: