Աֆղանստանում հայտնաբերվել է կործանված «Falcon 10» ինքնաթիռը
Փրկարարները հայտնաբերել են «Falcon 10» ինքնաթիռը, որը կործանվել է Աֆղանստանում: Ինչպես հայտնում է Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Ըստ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալների՝ տեղի ցամաքային որոնողափրկարարական ծառայությունը հայտնաբերել է «Falcon 10» ինքնաթիռը»,- ասվում է Telegram ալիքի հրապարակման մեջ։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվող վեց հոգուց չորսը ողջ են և տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն։ Եվս երկու հոգու ճակատագիրը ճշտվում է։