Բաթումի-Ստամբուլ ավիաչվերթը հետաձգվել է, ռումբի մասին ահազանգ է ստացվել
Բաթումի-Ստամբուլ ավիաչվերթը երկու ժամով հետաձգվել է Բաթումի միջազգային օդանավակայանի շենքում ռումբի մասին անանուն ահազանգի պատճառով։
Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, որոնք պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: