Սաուդյան Արաբիան հերքել է Թուրքիա զինված ուժեր ուղարկելու լուրը
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին հերքել է Թուրքիա սաուդյան զինվորականների ներկայությունը, որոնք իբրև թե պատրաստվում են Սիրիայում ցամաքային հարձակման: Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Թուրքիայում այժմ Սաուդյան Արաբիայի թագավորության ցամաքային զորքեր չկան»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի Արտգործնախարար Մևյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա զորք և կործանիչներ են ուղարկել` Սիրիա ցամաքային հնարավոր ներխուժման շեմին: