Իրանն արբանյակ է արձակել
Իրանի տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ հաջողությամբ սեփական արտադրության արբանյակ է դուրս բերել ուղեծիր։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Sorayya» կոչվող արբանյակը դուրս է բերվել ուղեծիր՝ 750 կիլոմետր բարձրության վրա: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ իրանական արբանյակը հաջողությամբ դուրս է բերվում 500 կիլոմետրից բարձր ուղեծիր: