Իտալիան դադարեցրել է զենքի մատակարարումը Իսրայելին Գազայի պատերազմի սկսվելուց հետո
Իտալիան դադարեցրել է Իսրայելին զենք մատակարարել Գազայում պատերազմի սկսվելուց հետո։
Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Quotidiano Nazionale թերթին տված հարցազրույցում։
«Գազայի պատերազմի սկզբից ի վեր Իտալիան դադարեցրեց ցանկացած տեսակի զենք ուղարկել Իսրայել: Ռազմական գործողությունների բռնկումով մենք կասեցրել ենք ցանկացած տեսակի սպառազինության համակարգերի և ռազմական տեխնիկայի բոլոր մատակարարումները», - ասել է նա։