Իսրայելը հարվածել է Սիրիային․ կա 1 զոհ և 3 վիրավոր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը՝ հղում անելով հիվանդանոցի տնօրենին։
«Մեկ զոհ և երեք վիրավոր, այդ թվում՝ մի կին, ընդունվել են հիվանդանոց Իսրայելի կողմից բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով», - ասել է Դամասկոսի Ալ-Մուվասաթ հիվանդանոցի տնօրեն Իմամ Ալ-Ամինը:
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տունը բաղկացած է եղել չորս հարկից եւ հարվածի հետեւանքով ամբողջությամբ ավերվել է։